Արաբիան, Բահրեյնը և Էմիրությունները ողջունել են Թրամփի հակաիրանական դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/world-i74691-Արաբիան_Բահրեյնը_և_Էմիրությունները_ողջունել_են_Թրամփի_հակաիրանական_դիրքորոշումը
Ալե Խալիֆա, Ալե Նահյան և Սաուդյան ռեժիմները ողջունել են Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թշնամական հայտարարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 15:31 Asia/Tehran
  • Արաբիան, Բահրեյնը և Էմիրությունները ողջունել են  Թրամփի հակաիրանական դիրքորոշումը

Ալե Խալիֆա, Ալե Նահյան և Սաուդյան ռեժիմները ողջունել են Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թշնամական հայտարարությունները:

Այն դեպքում, երբ շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ և նույնիսկ ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաներ Թրամփի հակաիրանական խոսքերը գնահատել են «Ոչ-դիվանագիտական»  ու «արժեքից զուրկ», Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Էմիրությունները առանձին հաղորդագրություններով  պաշտպանել են Թրամփի հակաիրանական հայտարարությունները:

Կրկնելով Իրանի ժողովրդի դեմ անհիմն մեղադրանքները, Թրամփը նաև  իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որը Սիրիայում ու Իրաքում   հիմնական դեր ունի Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների մասնավորապես Արաբիայի, Էմիրությունների ու Բահրեյնի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ մղվող պայքարում, ներառեց նոր շրջափակումների ցանկում:

Իրանի իսլամական հեղափոխության  պահապանների կորպուսն Իրաքում ու Սիրիայում թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակում, այդ երկրների պաշտոնական խնդրանքով խորհրդատվական աջակցություն  է ցուցաբերում նրանց: