Պուտին. Ահաբեկչության դեմ պետք է զերծ պիտի լինի երկակի չափանիշներից
https://parstoday.ir/hy/news/world-i74713
Ռուսաստանի նախագահն ասել է. «Միջին Արևելքի ներքին հարցերին միջամտությունը անկարգություն է առաջացրել և խստացրել է ահաբեկչական սպառնալիքները»:
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 07:37 Asia/Tehran
  • Պուտին. Ահաբեկչության դեմ պետք է  զերծ պիտի լինի երկակի չափանիշներից

Ռուսաստանի նախագահն ասել է. «Միջին Արևելքի ներքին հարցերին միջամտությունը անկարգություն է առաջացրել և խստացրել է ահաբեկչական սպառնալիքները»:

Շաբաթ օրը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում Միջազգային միջխորհրդարանական միության 137-րդ նստաշրջանի բացման հանդիսության ժամանակ ընդգծելով, որ ահաբեկչության դեմ պայքարը զերծ պիտի լինի երկակի չափանիշներից, Վլադիմիր Պուտինը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարի միավորված ճակատ ստեղծել:

Նստաշրջանին մասնակցել են աշխարհի ավելի քան 170 երկրների, այդ թվում՝ ԻԻՀ խորհրդարանական պատվիրակություններ:

Ռուսաստանի նախագահն անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին, ասել է. «ԻԼԻՊ ահաբեկչական խումբը կորցրել է Սիրիայում իր գրաված տարածքների երկու երրորդը»:

«Աստանայում ընթացող բանակցությունների նպատակն ահաբեկչության վերացումը և Սիրիայում անդորրի ու կայունության վերականգնումն է»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահն անդրադառնալով Աստանայում ընթացող բանակցություններին: