Նյու Յորքում հոգեբանները զգուշացրել են Թրամփի հոգեկան վիճակի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i74747-Նյու_Յորքում_հոգեբանները_զգուշացրել_են_Թրամփի_հոգեկան_վիճակի_վերաբերյալ
Նյու Յորքում մի խումբ հոգեբաններ բողոքի ցույց անցկացնելով, պահանջել են պաշտոնանկ անել այդ երկրի նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 08:41 Asia/Tehran
  • Նյու Յորքում հոգեբանները զգուշացրել են Թրամփի հոգեկան վիճակի վերաբերյալ

Նյու Յորքում մի խումբ հոգեբաններ բողոքի ցույց անցկացնելով, պահանջել են պաշտոնանկ անել այդ երկրի նախագահին:

New York Post -ի հաղորդմամբ՝ ցույցը կատարվել է Duty to Warn PAC խմբի նախաձեռնությամբ: Մասնակիցները շեշտել են, որ Դոնալդ Թրամփը տառապում է «վտանգավոր նարսիցիզմով» և պետք է պաշտոնանկ արվի:

Ցույցի մասնակից Կորնելի համալսարանի հոգեբան ՝ Հարի Սիգալն ասել է.«Թրամփը չի հանդուրժում ոչ մի քննադատություն: Դա նկատելի է և վկայում է իր թուլության ու անարժեքության հետևանքով նրա ունեցած վախի մասին»:

New York Post -ին տված հարցազրույցում, կլինիկական հոգեբան ՝ Միշել Գոլանդն ասել է .«Թրամփը տառապում է նարսիցիզմով»:

Duty to Warn PAC խմբում ընդգրկվոած են ավելի քան հարյուր հոգեբաններ , որոնք համոզված են, որ Թրամփի հոգեկան վիճակը կարող է միջուկային պատերազմի հանգեցնել: