Թուրքիայում արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խմբակցության փոխնախագահ Մուստաֆա Էլիթաշը հայտարարել է, որ Թուրքիայում գործող արտակարգ դրությունը երկարաձգվելու է:
Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝ Էլիթաշըի խոսքերով՝ այդ հարցը քննարկվելու է հոկտեմբերի 16-ին կայանալիք Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
ԱԶԿ-ի պաշտոնյան ասել է նաև , որ անվտանգության խորհրդում համապատասխան որոշումը ընդունելուց հետո հարցը կտեղափոխվի մեջլիսի օրակարգ։Հիշեցնենք, որ անցյալ տարի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները երկրում հայտարարեցին արտակարգ դրություն: Այն մի քանի անգամ արդեն երկարաձգվել է: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենանում: