ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ հովանավորությունը
ԵՄ ԱԳ նախարարները ՀԳՀԾ-ի հարցով այդ միության նստաշրջանում ընդգծեցին միջազգային այս համաձայնության պահպանման անհրաժեշտությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը, Լյուքսեմբուրգում կայացած ԱԳ նախարարների նիստում ընդգծեց. «Եվրոպան, այդ թվում նաև Բրիտանիան, կշարունակեն Իրանի հետ միջուկային համաձայնությունը, քանի որ այն շահավետ է ամբողջ աշխարհի համար »:
Նիդերլանդների ԱԳ նախարար Բերթ Քոնդերսը ՀԳՀԾ-ն չափազանց կարևոր ու կառուցողական համաձայնություն անվանեց և ընդգծեց. «ՀԳՀԾ-ից հրաժարվելու հետևանքները միայն ԱՄՆ-ին չեն վերաբերվելու: Դրանք ազդելու են Եվրոպայի ու միջազգային հանրության վրա: Հուսով եմ Վաշինգտոնը դա կգիտակցի»:
Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարեց, որ Եվրոպան աշխարհագրական տեսակետից մոտիկ է Իրանին, հետևաբար իր անվտանգության համար ունի այդ երկրի հետ համաձայնության կարիք և դրան հավատարիմ կմնա:
«Թրամփն իր վարած քաղաքականությամբ ԱՄՆ-ն դեպի մեկուսացում է տանում»,-հայտարարեց Ասելբորնը: