Ֆրանսիայի ԱԳՆ.«Փարիզը հանձնառու է ՀԳՀԾ-ի կատարման հարցում»
https://parstoday.ir/hy/news/world-i74888-Ֆրանսիայի_ԱԳՆ._Փարիզը_հանձնառու_է_ՀԳՀԾ_ի_կատարման_հարցում
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը վերահաստատել է Փարիզի հավատարմությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 14:39 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳՆ.«Փարիզը  հանձնառու է ՀԳՀԾ-ի կատարման հարցում»

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը վերահաստատել է Փարիզի հավատարմությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում անդրադառնալով Իրանի հետ «5+1» խմբի անդամ երկրների միջուկային համաձայնությանը, ընդգծել է.«Փարիզը հանձնառու է ՀԳՀԾ-ի կատարման հարցում»:

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ամուր համաձայնագիր է և Ֆրանսիան երբեք չի համաձայնի դրա շուրջ վերստին բանակցություններ անցկացնել կամ փոխել դրա որևէ կետը», ասված է հաղորդագրության մեջ:

Ուրբաթ գիշեր ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադառնալով ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի ջանքերին, Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է.«Եվրամիությունը և Ֆրանսիան կտրականապես պաշտպանում են միջուկային համաձայնությունը և հանձնառու են դրա կատարման հարցում»: