Ֆրանսիայի ԱԳՆ.«Փարիզը հանձնառու է ՀԳՀԾ-ի կատարման հարցում»
Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը վերահաստատել է Փարիզի հավատարմությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում անդրադառնալով Իրանի հետ «5+1» խմբի անդամ երկրների միջուկային համաձայնությանը, ընդգծել է.«Փարիզը հանձնառու է ՀԳՀԾ-ի կատարման հարցում»:
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն ամուր համաձայնագիր է և Ֆրանսիան երբեք չի համաձայնի դրա շուրջ վերստին բանակցություններ անցկացնել կամ փոխել դրա որևէ կետը», ասված է հաղորդագրության մեջ:
Ուրբաթ գիշեր ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադառնալով ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի ջանքերին, Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է.«Եվրամիությունը և Ֆրանսիան կտրականապես պաշտպանում են միջուկային համաձայնությունը և հանձնառու են դրա կատարման հարցում»: