ԿԺԴՀ-ի առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին
Մարտ 09, 2016 12:42 Asia/Tehran
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը միջուկային սպառազինությունների ոլորտի մասնագետների հետ ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է նախազգուշական միջուկային հարվածներ հասցնել ԱՄՆ-ին: Գրում է Russian.rt.com-ը:
«ԿԺԴՀ-ն առանց որևէ տատանման ԱՄՆ-ին նախազգուշական միջուկային հարվածներ կհասցնի, եթե ամերիկացի իմպերիալիստները սպառնան երկրի ինքնիշխանությանը և գոյության իրավունքին», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է հյուսիսկորեացի առաջնորդի խոսքերը: Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը իրականացրել է միջուկային զենքի զանգվածի նվազեցման խնդիրը:
Ankakh.com
9/3/2016
Պիտակ