Ֆրանսիական TOTAL. Իրանում մեր գործունեությունը շարունակելու ենք
https://parstoday.ir/hy/news/world-i74905-Ֆրանսիական_total._Իրանում_մեր_գործունեությունը_շարունակելու_ենք
Ֆրանսիայի TOTAL ընկերությունն ընդգծեց, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն ԻԻՀ-ի դեմ միակողմանի շրջափակումներ էլ գործադրի այդ ընկերությունը կշարունակի Իրանում իր գործունեությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 04:06 Asia/Tehran
  • Ֆրանսիական TOTAL. Իրանում մեր գործունեությունը շարունակելու ենք

Ֆրանսիայի TOTAL ընկերությունն ընդգծեց, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն ԻԻՀ-ի դեմ միակողմանի շրջափակումներ էլ գործադրի այդ ընկերությունը կշարունակի Իրանում իր գործունեությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի TOTAL ընկերության գործադիր տնօրեն Փաթրիկ Փույանեն երեքշաբթի օրն ընդգծել է, որ ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չհայտարարվելը չի ազդելու ԻԻՀ-ի հետ այդ ընկերության նախագծերի ու պայմանագրերի գործադրման  վրա:

Ֆրանսիայի TOTAL ընկերությունը վերջերս Թեհրանում, Իրանի Հարավային Փարսի գազադաշտի 11-րդ բլոկի ընդլայնման համար 4 միլիարդ 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրեց Իրանի նավթի ազգային ընկերության հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն էլ կիրակի օրն ընդգծելով այն կետը, որ ԻԻՀ-ի հարցում Փարիզն ԱՄՆ-ի հետ համակարծիք չէ, հայտարարեց, որ հարմար ժամանակ Իրան կուղևորվի: