Թուրքիայի խորհրդարանը համաձայնեց այդ երկրում արտակարգ դրության երեք ամսով երկարացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i74906-Թուրքիայի_խորհրդարանը_համաձայնեց_այդ_երկրում_արտակարգ_դրության_երեք_ամսով_երկարացմանը
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն այդ երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջումից հետո վեցերորդ անգամ իրենց համաձայնությունը տվեցին Թուրքիայում արտակարգ դրության օրենքների գործադրման ժամկետի երեք ամսով երկարացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 04:07 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանը համաձայնեց այդ երկրում արտակարգ դրության երեք ամսով երկարացմանը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն այդ երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջումից հետո վեցերորդ անգամ իրենց համաձայնությունը տվեցին Թուրքիայում արտակարգ դրության օրենքների գործադրման ժամկետի երեք ամսով երկարացմանը:

«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը վավերացրեց այդ երկրում արտակարգ դրության օրենքների գործադրումը երեք ամսով երկարացնելու մասին այդ երկրի կառավարության առաջարկած օրինագիծը:

Դա ի տես այն բանի, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն ու այնուհետև նախարարների խորհուրդը նախօրեին իրենց համաձայնությունն էին տվել այդ երկրում արտակարգ դրության օրենքների գործադրման ժամկետը երեք ամսով երկարաձգելուն: Հիշյալ օրենքի գործադրման օրինական ժամկետն ավարտին էր հասնում է չորեքշաբթի:

Այս օրինագիծը խորհրդարանում վավերացվելուց հետո կարող է գործադրման հանձնվել հոկտեմբերի 19-ից:

Ի հետևումն անցած տարվա հուլիսի 16-ին Էրդողանի վարչակազմի դեմ Թուրքիայի զորայինների հեղաշրջմանն այդ երկրի իշխանությունները լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացրել այդ երկրի բանակի, ոստիկանության, դատական ու համալսարանական շրջանակներում, բերման ենթարկելով նաև արվեստագետների ու գրողների: