Alibaba-ի հիմնադիր. Մեքենաներն ու արհեստական ինտելեկտը կզբաղվեն արտադրությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i74911-alibaba_ի_հիմնադիր._Մեքենաներն_ու_արհեստական_ինտելեկտը_կզբաղվեն_արտադրությամբ
Աշխարհին սպասում է ամբողջովին էլեկտրոնային կոմերցիան եւ էլեկտրոնային տնտեսությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2017 06:22 Asia/Tehran
  • Alibaba-ի հիմնադիր. Մեքենաներն ու արհեստական ինտելեկտը կզբաղվեն արտադրությամբ

Աշխարհին սպասում է ամբողջովին էլեկտրոնային կոմերցիան եւ էլեկտրոնային տնտեսությունը:

Այս մասին հայտարարել է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման «Բաց ինովացիաներ» ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով՝ արտադրությունը նոր աշխատատեղեր չի ստեղծի, քանի որ արտադրությամբ կզբաղվի արհեստական ինտելեկտը: «Շուտով կարեւոր չի լինի՝ պատրաստված է Չինաստանում, ԱՄՆ-ում, թե մեկ այլ վայրում: Արտադրությունը նոր տեղեր չի ստեղծի, քանի որ արտադրությամբ կսկսեն զբաղվել մեքենաներն ու արհեստական ինտելեկտը, իսկ մարդիկ կզբաղվեն ինչ-որ այլ բանով»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է ընկերության հիմնադիրը:

Ջեք Ման նշել է, որ մարդիկ չպետք է անհանգստանան այն փաստից, որ իրենց տեղը գրավելու են մեքենաները: «Այո, ժամանակի ընթացքում մեքենաներն ավելի շատ կլինեն, քան մարդիկ: Իսկ մարդիկ մարդ կմնան, նրանք արժեքներ ունեն»,- ասել է նա:

News.am