Աշխարհի 25 նախկին ԱԳ նախարարներ կոչ են անում պաշտապնել ՀԳՀԾ-ն
Աշխարհի տարբեր երկրների 25 նախկին ԱԳ նախարարներ մի նամակ են հղել ԱՄՆ կոնգրեսի ավագ պաշտենյաներին և կոչ են արել պաշտպանել ՀԳՀԾ-ն:
Ֆրաս լրատվական գործակալության հաղորդմամբ, նամակում, որ նաև ստորագրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, դիմելով ԱՄՆ-ի օրենսդիրներին ասվում է.«ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի հավատարմության պահպանումը կոնգրեսի պարտականությունն է»:
Նամակի մեջ ասված է.«ՀԳՀԾ-ի կետերի վերաբերյալ միակողմանի քայլերից պետք է խուսափել»:
Նամակագիրները նախազգուշացրել են ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալու հետևանքների կապակցությամբ:
Իտալիայի նախկին ԱԳ նախարար Լամբերթո Դինին, Եգիպտոսից Ամար Մուսան, Ֆրանսիայից Հուբերթ Վեդրինը, Բրիտանիայից Մալքոմ Ռիֆքայնդը, Գերմանիայից Յուշքա Ֆիշերը և մի խումբ այլ դիվանագետներ ստորագրել են այս նամակը: