Բարզանի, դու ի՞նչ գործ ունես Քիրքուքի հետ. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i74982-Բարզանի_դու_ի_նչ_գործ_ունես_Քիրքուքի_հետ._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանիի հայտարարություններին Քիրքուք քաղաքի հետ կապված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 08:32 Asia/Tehran
  • Բարզանի, դու ի՞նչ գործ ունես Քիրքուքի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մեսուդ Բարզանիի հայտարարություններին Քիրքուք քաղաքի հետ կապված։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե երկար տարիներ լավ համագործակցության մեջ են եղել Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ։ «Մեզնից վարկ ուզեցին, ասեցին, որ չեն կարողանում պաշտոնյաների աշխատավարձները վճարել, մենք էլ տվեցինք։ Այսօր Թուրքիան ինչո՞ւ է սահմանը փակում Քուրդիստանի հետ։ Աjդ հարցը տվեք Բարզանիին։  Բարզանին վեր է կացել ու ասում է, թե Քիրքուքը իմն է։ Դու ի՞նչ գործ ունես Քիրքուքի հետ»,–ասել է Էրդողանը։

NEWS.am