Մակրոնն ընդգծեց ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ԱԷՄԳ-ի դերակատարությունը
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրման ուղղությամբ ԱԷՄԳ-ի կարևոր դերակատարությունը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը հինգշաբթի օրը Փարիզում ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոի հետ հանդիպման ժամանակ նրան կոչ արեց համոզվել միջուկային համաձայնության համակողմանի գործադրման կապակցությամբ:
Յուկիա Ամանոն հինգշաբթի օրը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանի հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի անհավատարմության կապակցությամբ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությանը, ասաց. «ՀԳՀԾ-ի շրջագծում Թեհրանը կատարել է միջուկային ոլորտում ստանձնած բոլոր պարտավորությունները և մենք մինչ այսօր հասանելիություն ենք ունեցել բոլոր այն վայրերին, որտեղ ստուգումներն անհրաժեշտ են համարվել»: