ԵՄ երկրները կկրճատեն Թուրքիայի ֆինանսավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i75036-ԵՄ_երկրները_կկրճատեն_Թուրքիայի_ֆինանսավորումը
ԵՄ երկրները կկրճատեն նախքան ԵՄ–ին անդամակցելը Թուրքիային հասանելիք ֆինանսավորումը։ Այս մասին  Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է News.am–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 14:20 Asia/Tehran
  • ԵՄ երկրները կկրճատեն Թուրքիայի ֆինանսավորումը

ԵՄ երկրները կկրճատեն նախքան ԵՄ–ին անդամակցելը Թուրքիային հասանելիք ֆինանսավորումը։ Այս մասին  Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է News.am–ը։

Նա նշել է, որ ԵՄ երկրների առաջնորդները համաձայնել են դիմել Եվրահանձնաժողովին՝ պահանջելով կրճատել ֆինանսավորումը։ Նրա խոսքով՝ Թուրքիան քայլ առ քայլ հեռանում է նրանից, ինչը մենք կոչում ենք ԵՄ–ին անդամակցելու պայմաններ։ Նա հավելել է, որ ԵՄ օգնությունը պետք է կենտրոնանա նրանց վրա, ովքեր ուզում են, որ Թուրքիան ուրիշ կերպ զարգանա։

Նախօրեին Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ խորհրդում մեծամասնությունը չի պաշտպանում բանակցությունների անհապաղ դադարեցումը, սակայն Թուրքիայի անդամակցության հեռանկարների նկատմամաբ ընդհանուր թերահավատություն կա։

lratvakan.am