ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն առաջիկա շաբաթ կքվեարկի Իրանի դեմ շրջափակումների օրինագիծը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն առաջիկա շաբաթ քվեարկության կդնի ԻԻՀ դեմ նոր շրջափակումների օրինագիծը:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Քեվին ՄքՔարթին և արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսն ուրբաթ օրը համատեղ հաղորդագրությամբ հանդես գալով հայտարարեցին, որ Ներկայացուցիչների պալատն ԻԻՀ դեմ կոշտ դիրքորոշումների շրջանակծում, առաջիկա շաբաթ քվեարկության կդնի Իրանի հրթիռային ծրագրի դեմ նոր շրջափակումների օրինագիծը:
Ամերիկացիները հայտարարում են, որ Իրանի հրթիռային փորձարկումները դեմ են ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Նաբիլա Մասսրալին վերջերս հայտարարեց, որ Իրանի հրթիռային փորձարկումները միջուկային համաձայնությունը (ՀԳՀԾ) չեն ոտնահարում:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը և սենատոր Թոմ Քաթենն անցած ուրբաթ գիշեր ներկայացրեցին Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունների այսպես կոչված թերությունները սրբագրելու համար իրենց ռազմավարական նախագիծը:
Իրանի դեմ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ջանքերն սկսվեցին նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 13-ին մերժեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը: Դա ի տես այն բանի, որ ԱԷՄԳ-ն մինչ այսօր իր ութ զեկույցներում հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը: