Փխենյան. « Հյուսիսային Կորեան կշարունակի հզորացնել իր միջուկային կարողությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i75061-Փխենյան._Հյուսիսային_Կորեան_կշարունակի_հզորացնել_իր_միջուկային_կարողությունը
ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի պաշտոնյա Նամ Հյո Ցին ընդգծել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու նպատակով, Փխենյանը կհզորացնի իր միջուկային կարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 08:21 Asia/Tehran
  • Փխենյան. « Հյուսիսային Կորեան կշարունակի հզորացնել իր միջուկային կարողությունը»

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի պաշտոնյա Նամ Հյո Ցին ընդգծել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու նպատակով, Փխենյանը կհզորացնի իր միջուկային կարողությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Մոսկվայում կայացած միջուկային սպառազինությունն արգելող միջազգային համագումարում,  ԿԺԴՀ-ի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի պաշտոնյա Նամ Հյո Ցին ընդգծել է, որ նկատի առնելով Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված  ԱՄՆ միջուկային սպառնալիքը, Փխենյանը որոշել է զինվել միջուկային սպառազինությամբ: 

Կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում կայացած համաշխարհային միջխորհրդարանական միության 37-րդ նիստում, ԿԺԴՀ-ի պառլամենտի փոխնախագան ընդգծել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու համար Հյուսիսային Կորեան կարիք ունի միջուկային սպառազինության:

Ան Տոնգ Չուն հստակեցրել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության ծրագիրը միայն կանխարգելիչ բնույթ է կրում: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիասային Կորեային բազմիցս սպառնացել է  ռազմական հարձակմամբ: