Եվրամիությունը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
https://parstoday.ir/hy/news/world-i75065-Եվրամիությունը_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_պահպանումը
Եվրամության արտաքին քաղաքակնության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիտդը կրկին ընդգծել է Եվրամության հավատարմությունը ՀԳՀԾ-ի հանդեպ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 09:12 Asia/Tehran
  • Եվրամիությունը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը

Եվրամության արտաքին քաղաքակնության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիտդը կրկին ընդգծել է Եվրամության հավատարմությունը ՀԳՀԾ-ի հանդեպ:

Իրանի ռադի-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Մոսկվայում կայացած միջուկային սպառազինությունը արգելող միջազգային համագումարում Եվրամության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիտդն ասել է, որ Եվրամությունը իր բոլոր ջանքերն կգործադրի ՀԳՀԾ-ն պահպանելու համար: 

Շմիտդը հավելել է.-«ՀԳՀԾ-ի բովանդակությունը փոփոխության ենթակա չէ և միջուկային համաձայնության շրջանակում Եվրամիությունը կհամագործակցի Իրանի հետ»:

Մոսկվայում կայացած միջուկային սպառազինությունը արգելող միջազգային համագումարի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղարության նախկին տեղակալ Վենդի Շերմանն ասել է.-«ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից միջազգային համաձայնության բովանդակության փոփոխությունը անընդունելի քայլ է»: