Չինաստանի իշխանությունները որոշել են բոլոր կրոնները հարմարեցնել չինական սոցիալիզմին
https://parstoday.ir/hy/news/world-i75093-Չինաստանի_իշխանությունները_որոշել_են_բոլոր_կրոնները_հարմարեցնել_չինական_սոցիալիզմին
Չինաստանի իշխանությունները որոշել լրջորեն զբաղվել կրոններով:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 18:54 Asia/Tehran
  • Չինաստանի իշխանությունները որոշել են բոլոր կրոնները հարմարեցնել չինական սոցիալիզմին

Չինաստանի իշխանությունները որոշել լրջորեն զբաղվել կրոններով:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության (CPC) XIX համագումարի շրջանակներում ասուլիսի ժամանակ Կենտրոնական հանձնաժողովի Միասնական ճակատ բաժնի ղեկավարի տեղակալ Չժան Իցզյունը, հայտարարել է, որ Չինաստանի տարածքում բոլոր կրոնական հոսանքները եւ համոզմունքները պետք է հարմարեցվեն սոցիալիզմի եւ տեղական հասարակության առանձնահատկություններին:

«Կրոնների «չինականացումը» մեր կառավարության խնդիրներից մեկն է: Այն նաեւ գտնվում է տարբեր հավատքների հետեւորդների հավաքական պատասխանատվության ոլորտում,-նշել է նա,-կրոնները պետք է էլ ավելի հարմարեցվեն սոցիալիստական հասարակությանը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իցզյունի խոսքով՝ «ավելի քան ակնհայտ է, որ կրոնները պետք է պահպանել, զարգացնել եւ հասաարկության մեջ ինտեգրել այս կամ այն պետության սոցիալական տենդենցներին համապատասխան»:

News.am