Իտալիայի երկու շրջանների բնակիչներ քվեարկել են անկախության օգտին
https://parstoday.ir/hy/news/world-i75161-Իտալիայի_երկու_շրջանների_բնակիչներ_քվեարկել_են_անկախության_օգտին
Իսպանիայի Կատալոնիայում հանրաքվեից հետո, Իտալիայի հյուսիսային երկու հարուստ շրջանների բնակիչներ կիրակի օրը քվեարկել են անկախության օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 08:46 Asia/Tehran
  • Իտալիայի երկու շրջանների բնակիչներ քվեարկել են անկախության օգտին

Իսպանիայի Կատալոնիայում հանրաքվեից հետո, Իտալիայի հյուսիսային երկու հարուստ շրջանների բնակիչներ կիրակի օրը քվեարկել են անկախության օգտին:

«Ռոյտերզ» գործակալության հաղորդմամբ՝ Վենետո և Լոմբարտի շրջաններում հանրաքվեի արդյունքները ցույց են տվել, որ շրջանի բնակիչները ձգտում են Հռոմի կենտրոնական կառավարությունից անկախացմանը :

Ըստ աղբյուրի, այդ երկու շրջանի բնակիչները համարվում են Իտալիայի մեծահարուստները: Նրանց ավելի քան 90 տոկոսը քվեարկել են ինքնահռչակ իշխանության օգտին: Լոմբարդիում հանրաքվեին մասնակցել էին բնակիչների ավելի քան 40 , իսկ Վենետոյում, բնակիչների 57 տոկոսը: 

Հիշյալ երկու շրջանները կառավարվում էին երբեմնի անջատողական «Հյուսիսային լիգա» կուսակցության կողմից: «Հյուսիսային լիգա» կուսակցությունը պահանջել էր հանրաքվե անցկացնել ՝ ավելի լավ ֆինանսական պայմաններ ունենալու նպատակով Հռոմի հետ բանակցության համար :

Իտալիայի հյուսիսային հանրաքվեն ՝ հակառակ Կատալոնիայի հանրաքվեի , կայացել է Սահմանադրության շրջանակում, սակայն դա ոչինչ չի պարտադրում:

Միլանն ու Վենետիկն ընդգրկելով Վենետո և Լոմբարդի շրջաններում է ամփոփվում Իտալիայի տնտեսության 30 տոկոսը: