Ռուսաստանը պաշտպանեց Իրաքի տարածքային ամբողջականությունն ու միատարրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i75174-Ռուսաստանը_պաշտպանեց_Իրաքի_տարածքային_ամբողջականությունն_ու_միատարրությունը
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծելով Իրաքի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Մոսկվայի հովանավորությունը, կոչ արեց այդ երկրի հարցերը կարգավորել քաղաքական միջոցներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2017 14:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը պաշտպանեց Իրաքի տարածքային ամբողջականությունն ու միատարրությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծելով Իրաքի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Մոսկվայի հովանավորությունը, կոչ արեց այդ երկրի հարցերը կարգավորել քաղաքական միջոցներով:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը Մոսկվայում, Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ջաըֆարիի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ռուսաստանը կրկին անգամ ընդգծում է Իրաքի ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն ու միատարրությունը հարգելու հիմամբ իր սկզբունքային դիրքորոշումը»:

Հանդիպման ժամանակ Իրաքի ԱԳ նախարարն ընդգծեց, որ Իրաքյան Քրդստանի տարածքն այդ երկրի անբաժանելի մասնիկն է: Նա ասաց. «Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հարցի կապակցությամբ Բաղդադի դիրքորոշումը միջազգային հովանավորություն է վայելում»:

«Ճիշտ այն պահին, երբ Իրաքը պատրաստվում է նշելու ահաբեկչության դեմ իր հաղթանակը, նման իրադարձությունները ցավ են պատճառում»,-հավելեց Էբրահիմ Ջաըֆարին ընդգծելով, որ հանրաքվեն դեմ է երկրի միատարրությունն ընդգծող Իրաքի սահմանադրությանը: