Թուրքիայում ձերբակալվել են ԱԳՆ-ի նախկին պաշտոնյաներ
Թուրքիայի ոստիկանությունը 2016 թվականի հունիսի 15-ի ձախողած հեղաշրջման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել է ԱԳՆ-ի նախկին 121 պաշտոնյաների:
«Անատոլու» գործակալության հինգշաբթի օրվա հաղորդման համաձայն, Թուրքիայի 30 նահանգներում ոստիկանությունն իրականացրել է զանգվածային ձերբակալություններ: Ձերբակալման վճիռն ընդունվել է այդ երկրի դատարանի կողմից :
Հիշյալ պաշտոնյաներն ավելի վաղ աշխատանքից հեռացվել էին ՝ Գյուլենի շարժման հետ առնչվելու մեղադրանքով: Վերջիններս մեղադրվում են հեղաշրջման հեղինակներին ու մասնակիցներին կապող «Բայ լաք» ծրագրակազմից օգտվելու մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հրամանով, կառավարությունն այդ երկրում արտակարգ դրություն է հայտարարել ՝ ձերբակալելով ավելի քան 50 հազար հոգու: Աշխատանքից հեռացվել են շուրջ 150 հազար պետական պաշտոնյաներ: