Թուրքիայում կկալանավորվեն ԱԳՆ ավելի քան հարյուր նախկին աշխատակիցներ
Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի անվտանգության վարչությունը արտաքին գործերի նախարարության 121 նախկին աշխատակցի կալանավորելու որոշում է կայացրել: Այդ նպատակով թուրք իրավապահ մարմինները համաժամանակյա գործողություն են սկսել երկրի 30 նահանգում:
Նշվում է, որ կասկածյալների զգալի մասը ByLock հավելվածի օգտատերեր են: Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը վերծանել էր ByLock հավելվածը, որի օգնությամբենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքականհետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի ավելի քան 53 հազարկողմնակցի ինքնություն: Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:
Ankakh.com