ՆԱՏՕ. ռուսական С-400 համակարգերի գնումը կխանգարի Թուրքիային ինտեգրվել դաշինքին
https://parstoday.ir/hy/news/world-i75345-ՆԱՏՕ._ռուսական_С_400_համակարգերի_գնումը_կխանգարի_Թուրքիային_ինտեգրվել_դաշինքին
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար գեներալ Պյոտր Պավելը նախազգուշացրել է Թուրքիային այն հետևանքների մասին, որոնց նա կարող է բախվել ռուսական С-400 համակարգեր ձեռքբերելու դեպքում, հայտնում է Lenta.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2017 10:08 Asia/Tehran
  • ՆԱՏՕ. ռուսական С-400 համակարգերի գնումը կխանգարի Թուրքիային ինտեգրվել դաշինքին

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար գեներալ Պյոտր Պավելը նախազգուշացրել է Թուրքիային այն հետևանքների մասին, որոնց նա կարող է բախվել ռուսական С-400 համակարգեր ձեռքբերելու դեպքում, հայտնում է Lenta.ru-ն:

Զինվորականի խոսքով, ռուսական համակարգերի գնումը կխանգարի Անկարային ինտեգրվել դաշինքի հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգին: «Ինքնիշխանության սկզբունքն անկասկած գործում է ռազմամթերքներ ձեռքբերելիս: Սակայն այս դեպքում երկիրը պետք է կրի նաև այն ռիսկերը, որոնց նման քայլը կարող է հանգեցնել», - հստակեցրել է Պյոտր Պավելը:

Նա հավելել է, որ քանի դեռ Անկարան վերջնական չի ստորագրել Մոսկվայի հետ համաձայնագիրը, դաշինքի շրջանակներում անհրաժեշտ է անցկացնել քննարկումներ վերոնշյալ գործարքի նպատակահարմարության վերաբերյալ: 

armedia.am