Ռուսաստանը հայտարարել է, որ կարող է մեղմել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները
https://parstoday.ir/hy/news/world-i75352-Ռուսաստանը_հայտարարել_է_որ_կարող_է_մեղմել_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_հետևանքները
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ այդ երկիրն ընդունակ է նվազագույնի հասցնելու ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2017 12:42 Asia/Tehran
  • Ռուսաստանը հայտարարել է, որ կարող է մեղմել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ այդ երկիրն ընդունակ է նվազագույնի հասցնելու ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ուրբաթ օրն ասել է. «ԱՄՆ-ն աշխարհի կենտրոնը չէ և Ռուսաստանն աշխարհում իր շատ գործընկերների հետ համագործակցություններն ընդլայնելով առաջ է ընթանում»:

«Եթե ամերիկացիներն իրենց զրկեն Ռուսաստանի հետ տնտեսական բնականոն համագործակցությունից, դա նրանց ընտրությունը կլինի, քանի որ Մոսկվան ընդունակ է որդեգրելու այնպիսի մեթոդներ ու լուծումներ, որոնք կարող են նվազագույնի հասցնել նման քաղաքականությունների հետևանքները»,-հավելել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեյսեր Նաուերթը հինգշաբթի գիշեր հայտարարեց, որ այդ երկրի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր գլխավորած գերատեսչությանը լիազորել է հանրության համար հրապարակել Ռուսաստանի պաշտպանական ու տեղեկատվական բաժինների հետ կապի մեջ գտնվող կամ նրանց ներկայացնող անձանց ու կառույցների հետ առնչություն ունեցած անձանց ցուցակը:

2014 թվականին Ուկրաինայից Ղրիմի անջատման և Ռուսաստանին միանալուց հետո, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ուկրաինայի արևելքում անջատականների հանդեպ Մոսկվայի հովանավորության մեղադրանքն առաջ քաշելով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառեցին: