ՄԱԿ .«Իսրայելը բռնագրավել է Պաղեստինը»
ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերի խոսքերով , պաղեստինյան տարածքներում Իսրայելի բռնազավթումը համարվում է ժամանակակից աշխարհի ամենաերակարատև օկուպացումը, որի վերջը չի երևում:
Ըստ «Newsday» ինտերնետային կայքի հաղորդման, ՄԱԿ-ի կենտրոնավայրում ունեցած մամուլի ասուլիսում, Պաղեստինի օկուպացված տարածքում մարդու իրավունքների հատուկ զեկուցաբեր Մայքլ Լինքն ասել է .«Որպես Հորդանան գետի արևմտյան ափի, Երուսաղեմի արևելյան շրջանի և Գազայի հատվածի բռնազավթիչ ՝ Իսրայելի ռեժիմի դերակատարությունն անօրինական է»:
Լինքի հավաստմամբ, Իսրայելը Գազայի հատվածում մարդկային աղետ է ստեղծել և միջազգային օրենքները բացահայտորեն խախտելով, Հորդանան գետի արևմտյան ափին ավաններ է կառուցել ՝ ավերելով Երուսաղեմի արևելյան շրջանի պաղեստինցիների բնակարանները:
Անդրադառնալով Իսրայելի ռեժիմի բռնազավթումներին վերջ դնելու պահանջով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ԱԽ-ի բանաձևերին, Մայքլ Լինքն ավսել է.«Պետք է վերջ դնել պաղեստինյան տարածքների հիսնամյա օկուպացմանը և ՄԱԿ-ը պետք է այդ հարցում Միջազգային դատարանից օգնություն խնդրի»: