Պաղեստինի պաշտպան բրիտանացիները բողոքել են Բալֆորի հռչակագրի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i75358-Պաղեստինի_պաշտպան_բրիտանացիները_բողոքել_են_Բալֆորի_հռչակագրի_դեմ
Պաղեստինի պաշտպան մի խումբ բրիտանացիներ բողոքելով Բալֆորի հռչակագրի դեմ, 135-օրյա երթից հետո, օկուպացված Պաղեստին են հասել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2017 14:07 Asia/Tehran
  • Պաղեստինի պաշտպան բրիտանացիները բողոքել են Բալֆորի հռչակագրի դեմ

Պաղեստինի պաշտպան մի խումբ բրիտանացիներ բողոքելով Բալֆորի հռչակագրի դեմ, 135-օրյա երթից հետո, օկուպացված Պաղեստին են հասել:

Բալֆորի դեկլարացիան 1917 թ.-ի նոյեմբերի 2-ին Բրիտանիայի ժամանակի ԱԳ նախարար Ջեյմզ Բալֆորի կողմից գրված նամակ էր, որում անդրադարձ էր եղել Պաղեստինում հրեաների համար ազգային տուն կառուցելու հարցում Բրիտանիայի կառավարության դրական կողմնորոշմանը : 

Բալֆորի հռչակագրի 100-րդ տարելիցին, Պաղեստինի պաշտպան մի խումբ բրիտանացիներ դատապարտել են դեկլարացիան և բրիտանիայի կառավարությանն իրենց ձայնը լսելի դարձնելու, և Սիոնիստական ռեժիմի ձեռքով Պաղեստինի բռնագրավմանն իրենց ընդդիմությունը հայտնելու և պաղեստինցիների հետ զորակցելու նպատակով, 135-օրյա երթ են կազմակերպել:

Բեթղեհեմում սրբավայրերի վարչության զբոսաշրջության բաժնի վարիչն ասել է.«Խումբը Պաղեստինի տարբեր շրջաններ է այցելելու, որպեսզի բոլորի ուշադրությունը Սիոնիստական ռեժիմի կողմից բռնազավթված տարածքի պաղեստինցիների կենսապայմանների կողմը գրավի»: