Պաղեստինի պաշտպան բրիտանացիները բողոքել են Բալֆորի հռչակագրի դեմ
Պաղեստինի պաշտպան մի խումբ բրիտանացիներ բողոքելով Բալֆորի հռչակագրի դեմ, 135-օրյա երթից հետո, օկուպացված Պաղեստին են հասել:
Բալֆորի դեկլարացիան 1917 թ.-ի նոյեմբերի 2-ին Բրիտանիայի ժամանակի ԱԳ նախարար Ջեյմզ Բալֆորի կողմից գրված նամակ էր, որում անդրադարձ էր եղել Պաղեստինում հրեաների համար ազգային տուն կառուցելու հարցում Բրիտանիայի կառավարության դրական կողմնորոշմանը :
Բալֆորի հռչակագրի 100-րդ տարելիցին, Պաղեստինի պաշտպան մի խումբ բրիտանացիներ դատապարտել են դեկլարացիան և բրիտանիայի կառավարությանն իրենց ձայնը լսելի դարձնելու, և Սիոնիստական ռեժիմի ձեռքով Պաղեստինի բռնագրավմանն իրենց ընդդիմությունը հայտնելու և պաղեստինցիների հետ զորակցելու նպատակով, 135-օրյա երթ են կազմակերպել:
Բեթղեհեմում սրբավայրերի վարչության զբոսաշրջության բաժնի վարիչն ասել է.«Խումբը Պաղեստինի տարբեր շրջաններ է այցելելու, որպեսզի բոլորի ուշադրությունը Սիոնիստական ռեժիմի կողմից բռնազավթված տարածքի պաղեստինցիների կենսապայմանների կողմը գրավի»: