Ռախոյի տեղակալն ինքնակառավարման խորհրդի նախագահ է նշանակվել
https://parstoday.ir/hy/news/world-i75407-Ռախոյի_տեղակալն_ինքնակառավարման_խորհրդի_նախագահ_է_նշանակվել
Իսպանիայի վարչապետն այդ երկրի թագավորի հետ համաձայնության գալով, Կատալոնիայի կառավարության օրինական լիազորություններն իր տեղակալին է հանձնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2017 15:02 Asia/Tehran
  • Ռախոյի տեղակալն  ինքնակառավարման խորհրդի նախագահ է նշանակվել

Իսպանիայի վարչապետն այդ երկրի թագավորի հետ համաձայնության գալով, Կատալոնիայի կառավարության օրինական լիազորություններն իր տեղակալին է հանձնել:

El Pais պարբերականի փոխանցմամբ՝ հակադարձելով Կատալոնիայի անկախության միակողմանի հայտարարմանը  , Մարիանո Ռախոյն իր տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային նշանակել է Կատալոնիայի ղեկավարի պաշտոնում:

Սանտամարիան միաժամանակ ղեկավարելու է Կատալոնիայի հաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ՝ կատալանների կողմից զուգահեռ էլեկտրոնային վարչության,  տեղեկատվական ու հետախուզական կենտրոնի ստեղծումը կանխելու նպատակով:

Իսպանիայի կառավարության բոլոր նախարարները ղեկավարելու են նաև Կատալոնիայում իրենց նախարարությունների հետ առնչվող կառույցները:

Կատալոնական խորհրդարանն ուրբաթ օրը քվեարկեց տարածաշրջանի անկախության վերաբերյալ բանաձևի ընդունման օգտին: