Թուրքիայում ձերբակալվել են ԻՊ տասնյակ անդամներ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման 49 անդամ: Այս մասին նշված է Անկարայի դատախազության տարածած հաղորդագրությունում:
Բոլոր ձերբակալվածները օտարերկրացիների են, սակայն նրանց քաղաքացիության և անունների մասին տեղեկությունը չի հրապարակվում: Ավելի վաղ Ստամբուլի ոստիկանությունից հայտնել են, որ 2016թ-ի օգոստոսից մինչև 2017 թ-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում «Իսլամական պետության» անդամների դեմ անցկացվել է 117 գործողություն, որի արդյունքում ձերբակալվել է 648 մարդ: Հաղորդվել է նաև, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում վերոնշյալ ժամանակահատվածում Թուրքիայից արտաքսվել է 940 մարդ: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են էլ ավելի ուժեղացնել ԻՊ-ի դեմ պայքարը:
Ankakh.com