Թուրքիայում ձերբակալվել են ԻՊ տասնյակ անդամներ
https://parstoday.ir/hy/news/world-i75441-Թուրքիայում_ձերբակալվել_են_ԻՊ_տասնյակ_անդամներ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման 49 անդամ: Այս մասին նշված է Անկարայի դատախազության տարածած հաղորդագրությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 11:55 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալվել են ԻՊ տասնյակ անդամներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման 49 անդամ: Այս մասին նշված է Անկարայի դատախազության տարածած հաղորդագրությունում:

Բոլոր ձերբակալվածները օտարերկրացիների են, սակայն նրանց քաղաքացիության և անունների մասին տեղեկությունը չի հրապարակվում: Ավելի վաղ Ստամբուլի ոստիկանությունից հայտնել են, որ 2016թ-ի օգոստոսից մինչև 2017 թ-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում «Իսլամական պետության» անդամների դեմ անցկացվել է 117 գործողություն, որի արդյունքում ձերբակալվել է 648 մարդ: Հաղորդվել է նաև, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում վերոնշյալ ժամանակահատվածում Թուրքիայից արտաքսվել է 940 մարդ: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են էլ ավելի ուժեղացնել ԻՊ-ի դեմ պայքարը:

Ankakh.com