Պապը փորձում է միջնորդել ԱՄՆ-ի ու Հյուսիսային կորեայի միջև
https://parstoday.ir/hy/news/world-i75482-Պապը_փորձում_է_միջնորդել_ԱՄՆ_ի_ու_Հյուսիսային_կորեայի_միջև
Իտալական մի օրաթերթ տեղեկացրել է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև միջնորդության նպատակով համաշխարհային նստաշրջան գումարելու աշխարհի կաթոլիկների առաջնորդի մտադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2017 13:25 Asia/Tehran
  • Պապը փորձում է միջնորդել ԱՄՆ-ի ու Հյուսիսային կորեայի միջև

Իտալական մի օրաթերթ տեղեկացրել է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև միջնորդության նպատակով համաշխարհային նստաշրջան գումարելու աշխարհի կաթոլիկների առաջնորդի մտադրության մասին:

Իտալական «Լա Ռեպուբլիքա» օրաթերթը երկուշաբթի օրը գրել է. «Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, նոյեմբերի 10-ին և 11-ին  Հռոմում համաշխարհային նստաշրջան է կազմակերպելու , որի նպատակն է միջնորդություն կատարել ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև և կանխել Կորեական թերակղզում հավանական պատերազմը»:

«Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը սրվում է, Ֆրանցիսկոս Պապը խորհում է համաշխարհային պատերազմի հավանական վտանգը կանխելու մասին և դա իրականացվելու է նրա ցանկությամբ, Հռոմում գումարվելիք ապազինման նստաշրջանի ընթացքում ելույթով»,-գրել է իտալական օրաթերթը:

Պապն այն պայմաններում է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև միջնորդության փորձ կատարում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ասիական մի քանի երկրներ ուղևորվել, ինչը վկայում է լարվածության սրման հնարավորության մասին: