Երեխաները ժամանակակից զինված հակամարտությունների հիմնական զոհերն են․ Գուտերեշ
Երեխաները ժամանակակից զինված հակամարտությունների հիմնական զոհերն են։ Այս մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։
Նրա խոսքով՝ հարյուր հազարավոր երեխաներ մասնակցում են մարտական գործողություններին։ Նրանք մահանում են կրակոցներից եւ ականների պայթյուններից։ Նրանց առեւանգում են եւ վերածում մահապարտների կամ ստրուկների, այդ թվում՝ սեռական ստրկության ենթարկում։ «Մենք ականատեսն ենք, թե ինչպես են զինված խմբերն օգտագործում աղջիկներին եւ տղաներին որպես մահապարտների։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են երեխաները ստիգմատիզացիայի ենթարկվում այն բանի համար, որ հարկադիր զինված խմբերում են ներգրավված եղել։ Մենք տեսնում ենք, որ երեխաները քրեական պատասխանատվություն են կրում արարքների համար, որոնք նրանք հարկադրված են կատարել»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։
News.am