Թուրքիան դեմ է Սիրիայի քրդերին Աստանա հրավիրելու ՌԴ որոշմանը
https://parstoday.ir/hy/news/world-i75556-Թուրքիան_դեմ_է_Սիրիայի_քրդերին_Աստանա_հրավիրելու_ՌԴ_որոշմանը
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդես է եկել օրակարգային խնդիրների վերաբերյալ ելույթով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2017 12:45 Asia/Tehran
  • Թուրքիան դեմ է Սիրիայի քրդերին Աստանա հրավիրելու ՌԴ որոշմանը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդես է եկել օրակարգային խնդիրների վերաբերյալ ելույթով։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել է Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում Սիրիայի քրդերի PYD–ին հրավիրելու թեմային։

Նա հայտարարել է, թե Թուրքիան կտրականապես դեմ է PYD-ին Աստանա հրավիրելու ՌԴ–ի որոշմանը։ «Մենք համաձայն չենք, որ Սիրիայի PYD–ն մասնակցի Աստանայի պլատֆորմին։ Մենք PYD–ին ահաբեկչական ենք համարում։ Սիրիայի այլ քրդեր կարող ենք մասնակցել, բայց ոչ PYD–ն»,–ասել է Իբրահիմ Քալընը։

http://orer.news/