Թուրքիայում ԻՊ-ի 283 անդամ է ձերբակալվել, 187-ն օտարերկրացիներ են
Թուրքիայում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 283 անդամ, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ հատուկ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում երկրի 25 նահանգում ձերբակալված ահաբեկիչներից 187-ն օտարերկրյա քաղաքացիներ են:Իրավապահները շատ դեպքերում ԻՊ-ականների թաքստոցներից դուրս են բերել նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք:Մինչ օրս Թուրքիայում ձերբակալվել է երկրի սահմանը հատել փորձած 7.200 մարդ, որոնք կասկածվել են ԻՊ-ի կամ «Ալ Քաիդայի» հետ կապ ունենալու համար:ԻՊ-ը 14 հարձակում է իրականացրել Թուրքիայում, բացի այդ՝ միայն 2016 թվականի ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը կարողացել են կանխել ԻՊ-ի 24 ահաբեկչական հարձակում:
tert.am