Հակասիոնիստ հրեաները Լոնդոնում բողոքի ցոյց են կազմակերպել`Նեթանյահուի այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i75629-Հակասիոնիստ_հրեաները_Լոնդոնում_բողոքի_ցոյց_են_կազմակերպել_Նեթանյահուի_այցի_դեմ
Տասնյակ հակասիոնիստ հրեաներ, Լոնդոնում բողոքի ցույց են կազմակերպել` Սիոնիստական ռեժիմի վարչապետի Բրիտանիա կատարած այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2017 04:04 Asia/Tehran
  • Հակասիոնիստ հրեաները Լոնդոնում բողոքի ցոյց են կազմակերպել`Նեթանյահուի այցի դեմ

Տասնյակ հակասիոնիստ հրեաներ, Լոնդոնում բողոքի ցույց են կազմակերպել` Սիոնիստական ռեժիմի վարչապետի Բրիտանիա կատարած այցի դեմ:

 Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` տասնյակ հակասիոնիստ ուղղափառ հրեաներ, Թերեզա Մեյի գրասենյակի դիմաց տեղի ունեցած ցույցի ընթացքում բողոքել են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Բրիտանիա կ ատարած այցի դեմ:

Բողոքարարները Լոնդոն էին ժամանել Սթամֆորդից, Մանչեստերից ու  Բրիտանիայի այլ քաղաքներից:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի լոնդոնյան այցը մեկնարկել է չորեքշաբթի օրը:

Սիոնիստական ռեժիմի վարչապետի Լոնդոն ժամանելուց հետո մարդու իրավունքների ակտիվիստներ ու Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանները, բողոքի ցույցեր են կազմակերպել Նեթանյահուի այցի ու բրիտանացի պաշտոնատարների հետ վարած բանակցությունների դեմ:

Քաղաքացիական ակտիվիստներն ու Պաղեստինի ժողովրդի պաշտպաններն ավելի վաղ պահանջել էին չեղարկել Սիոնիստական ռեժիմի վարչապետի լոնդոնյան ուղևորությունը: