Թուրքիայի անվտանգության ուժերի և ՔԲԿ-ի բախումները
Թուրքիայի լրատվամիջոցները հաղորդել են ՔԲԿ-ի ուժերի դիրքերի դեմ այդ երկրի անվտանգության ուժերի գործողության մասին:
«Հուրրիեթ» օրաթերթը հինգշաբթի օրը հաղորդել է , որ Դիարբեքիր նահանգում ՔԲԿ-ի կուսակցության դիրքերի վրա այդ երկրի անվտանգության ուժերի օպերացիայում, սպանվել են այդ կուսակցության մեկ անդամ և մի թուրք ոստիկան: Ըստ աղբյուրի, ևս չորս անվտանգության ուժեր վիրավորվել են:
Թուրքիայի կառավարության և քրդերի խաղաղության գործընթացը սկսվել է 2012 թվականի դեկտեմբերին և դադարեցվել է 2015 թվականի հունիսին: Այդուհետ Թուրքիայի Քրդստանի բանվորական կուսակցության և բանակային ուժերը վերսկսել են իրար դեմ հարձակումները:
Հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականից ի վեր սպանվել են Թուրքիայի 600 անվտանգության ուժեր և ՔԲԿ-ի 7000 անդամներ: