Թուրքիայի պատգամավորը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Նոյեմբեր 04, 2017 07:09 Asia/Tehran
Թուրքիայի դատարանը խորհրդարանի Հաքարի նահանգի պատգամավոր Սելմա Իրմակին տասը տարվա ազատազրկման է դատապարտել:
Թուրքիայում լույս տեսնող «Milliyet» օրաթերթի ինտերնետային կայքի հաղորդմամբ, Դիարբեքիրի դատախազությունը Սելմա Իրմակին մեղադրել է ՔԲԿ-ին անդամակցության մեջ: Իրմակն այժմ կալանավորված է:
Թուրքիան Քուրդիստանի Բանվորական կուսակցությունն ահաբեկչական կազմակերպություն է համարում:
Անցյալ 31 տարիներին, իր անկախության ու ինքնավարության համար, ՔԲԿ-ն պայքարում է Թուրքիայի բանակի ու անվտանգության ուժերի դեմ:
Պիտակ