ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը պահանջել է փոխել ՀԳՀԾ-ի բովանդակությունը
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը կրկին անգամ հանդես է եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում փոփոխություն կատարելու պահանջով:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի խորհրդի տարեկան կոնֆերանսում ունեցած ելույթում, Նիքի Հեյլին ավելացրել է.«Իրանի միջուկային համաձայնությունը թերություններ ունի : Այդտեղ ծաղրի է ենթարկվել միջազգային հանրությունը»:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Միջին Արևելքում Իրանի դերակատարությունը համարել է իր ամենամեծ մտահոգությունը:
Հեյլին, ով առանցքային դեր ունի Իրանի նկատմամբ ավելի ագրեսիվ դիրքորոշում ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության տրամադրվածության գործում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը փորձում է աշխարհին ճնշել ՝ Իրանի դեմ կողմնորոշվելու համար:
Ամերիկացի պետայրերը, մասնավորապես Նիքի Հեյլին վերջին շաբաթներին նոր սցենար են սկսել ՝ ՀԳՀԾ-ն խախտելու նպատակով: Դա մշտապես եղել է ԱՄՆ-ի նպատակը:
Ի դեպ, երկու շաբաթ առաջ ունեցած ելույթում, Թրամփը թերի էր որակել ՀԳՀԾ-ն և սպառնացել էր, որ դուրս է գալու համաձայնությունից, Նա պահանջել էր փոխել և կատարելագործել համաձայնությունը: Սակայն Իրանը և միջուկային համաձայնությունը ստորագրած մյուս երկրները մերժել էին այդ պահանջը: