Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռներ է արձակել
https://parstoday.ir/hy/news/world-i7579-Հյուսիսային_Կորեան_երկու_բալիստիկ_հրթիռներ_է_արձակել
Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է լարված մնալ. դրան նպաստում են Սեուլի ու Վաշինգտոնի համատեղ զորավարժություններն ու Փհենյանի միջուկային և հրթիռային փորձարկումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2016 05:58 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռներ է արձակել

Կորեական թերակղզում իրավիճակը շարունակում է լարված մնալ. դրան նպաստում են Սեուլի ու Վաշինգտոնի համատեղ զորավարժություններն ու Փհենյանի միջուկային և հրթիռային փորձարկումները:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, երեկ Հյուսիսային Կորեան դեպի ծով է արձակել գործողության կարճ շառավիղ ունեցող 2 բալիստիկ հրթիռ, որոնք 500 կմ տարածության հաղթահարելուց հետո ընկել են ջուրը:

Բրիտանական պարբերականը եզրակացնում է, որ 2 հրթիռի արձակմամբ Փհենյանը ցանկացել է իր զայրույթն ի ցույց դնել` կապված վերջին շրջանում ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի խոշորագույն զորավարժությունների անցկացման հետ:

Հիշեցնենք, որ երեկ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ հյուսիսկորեացի մասնագետներին հաջողվել է փոքրացնել միջուկային մարտագլխիկների չափն ու դրանք համապատասխանեցնել բալիստիկ հրթիռներին: