Թերեզա Մեյը ներողություն է խնդրել սկանդալի համար. Ես ցավում եմ
https://parstoday.ir/hy/news/world-i75792-Թերեզա_Մեյը_ներողություն_է_խնդրել_սկանդալի_համար._Ես_ցավում_եմ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներողություն է խնդրել սեռական սկանդալի զոհերից եւ խոստացել է խորհրդարանում կարգուկանոն հաստատել, հայտնում է Sun–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 08:57 Asia/Tehran
  • Թերեզա Մեյը ներողություն է խնդրել սկանդալի համար. Ես ցավում եմ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներողություն է խնդրել սեռական սկանդալի զոհերից եւ խոստացել է խորհրդարանում կարգուկանոն հաստատել, հայտնում է Sun–ը։

 

Պարբերականը հայտնում է, որ Մեյը եւ նրա համախոհները հանդիպել են լեյբորիստների հետ, որպեսզի քննարկեն խորհրդարանի աշխատակիցների համար անվտանգության միջոցները։ Հանդիպումից հետո վարչապետը նշել է, որ ցավում է սկանդալի համար։

«Ես ցավում եմ, որ մենք ստիպված էինք այսքան տարի շարունակ բախվել ծառայողական դիրքի չարաշահումների հետ։ Մենք պետք է ամաչենք, որ դա տեղի է ունեցել այստեղ՝ ժողովրդավարության օրրանում»,– ասել է Մեյը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանությա նախարար Մայքլ Ֆելլոնը հրաժարական էր տվել ավելի քան 10 տարի առաջ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու համար։ Մեղադրանքներ էին ներկայացվել նաեւ խորհրդարանի այլ անդամների։

orer.news/