Մոգերինին Վաշինգտոնում հայտարարել է.«Կոնգրեսը պահպանելու է ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/world-i75828-Մոգերինին_Վաշինգտոնում_հայտարարել_է._Կոնգրեսը_պահպանելու_է_ՀԳՀԾ_ն
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Հիմք ընդունելով միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) կապակցությամբ Կոնգրեսի անդամների հետ բանակցությունները, թվում է, որ ամերիկացիները ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 04:00 Asia/Tehran
  • Մոգերինին Վաշինգտոնում հայտարարել է.«Կոնգրեսը պահպանելու է ՀԳՀԾ-ն»

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Հիմք ընդունելով միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) կապակցությամբ Կոնգրեսի անդամների հետ բանակցությունները, թվում է, որ ամերիկացիները ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն»:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ֆեդերիկա Մոգերինին հավելել է, որ ամերիկացի օրենսդիրների հետ զրուցել է այն օրենքի մասին, որոնք նրանք պիտի ընդունեն ՀԳՀԾ-ի ճակատագրի կապակցությամբ ու թվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն:

ՀԳՀԾ-ի կապակցությամբ ամերիկացի օրենսդիրների հետ բանակցության նպատակով Վաշինգտոն մեկնած Մոգերինին մամուլի ասուլիսու  նշել է, որ ամերիկացիների հետ բանակցել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու և իրենց ընդունած որոշումներն այս համաձայնության կետերի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության մասին և վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելու ուղղությամբ Թրամփի ջանքերի կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացները Եվրոպային չեն հետաքրքրում, սակայն ինչ վերաբերում է մեզ, ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցությունն անհնարին է»:

Մոգերինին կրկին ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է իր միջուկային պարտավորություններին և դիմացի կողմը  պարտավոր է չեղարկել միջուկային հարցի հետ կապված շրջափակումները: