Մոգերինին Վաշինգտոնում հայտարարել է.«Կոնգրեսը պահպանելու է ՀԳՀԾ-ն»
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ասել է. «Հիմք ընդունելով միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) կապակցությամբ Կոնգրեսի անդամների հետ բանակցությունները, թվում է, որ ամերիկացիները ցանկանում են պահպանել ՀԳՀԾ-ն»:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ֆեդերիկա Մոգերինին հավելել է, որ ամերիկացի օրենսդիրների հետ զրուցել է այն օրենքի մասին, որոնք նրանք պիտի ընդունեն ՀԳՀԾ-ի ճակատագրի կապակցությամբ ու թվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն:
ՀԳՀԾ-ի կապակցությամբ ամերիկացի օրենսդիրների հետ բանակցության նպատակով Վաշինգտոն մեկնած Մոգերինին մամուլի ասուլիսու նշել է, որ ամերիկացիների հետ բանակցել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու և իրենց ընդունած որոշումներն այս համաձայնության կետերի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության մասին և վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելու ուղղությամբ Թրամփի ջանքերի կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացները Եվրոպային չեն հետաքրքրում, սակայն ինչ վերաբերում է մեզ, ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցությունն անհնարին է»:
Մոգերինին կրկին ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է իր միջուկային պարտավորություններին և դիմացի կողմը պարտավոր է չեղարկել միջուկային հարցի հետ կապված շրջափակումները: