Լավրովը՝ Հյուսիսային Կորեայի իրավիճակի մասին. Հարկավոր է նստել եւ պայմանավորվել
https://parstoday.ir/hy/news/world-i75849-Լավրովը_Հյուսիսային_Կորեայի_իրավիճակի_մասին._Հարկավոր_է_նստել_եւ_պայմանավորվել
Հյուսիսային Կորեայի իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 09:00 Asia/Tehran
  • Լավրովը՝ Հյուսիսային Կորեայի իրավիճակի մասին. Հարկավոր է նստել եւ պայմանավորվել

Հյուսիսային Կորեայի իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք քանիցս արտահայտել ենք մեր վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում: Մենք համոզված ենք, որ սպառնալիքների եւ նույնիսկ վիրավորանքների փոխանակումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Հարկավոր է նստել եւ պայմանավորվել»,- ասել է Լավրովը:

Նա հիշեցրել է «կրկնակի սառեցման» ռուս-չինական նախաձեռնության մասին՝ Փհենյանի հրթիռային եւ միջուկային փորձարկուների դադարեցում ու տարածաշրջանում զորավարժություններից ԱՄՆ-ի հրաժարում:

orer.news/