Ռուսաստանը հերքել է Խան Շեյխունի դեպքի հետ կապված զեկույցը
https://parstoday.ir/hy/news/world-i75852-Ռուսաստանը_հերքել_է_Խան_Շեյխունի_դեպքի_հետ_կապված_զեկույցը
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է.«Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ զեկույցի հիմքում ընկած է ահաբեկիչներից ստացած տեղեկությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 09:42 Asia/Tehran
  • Ռուսաստանը հերքել է Խան Շեյխունի դեպքի հետ կապված զեկույցը

ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է.«Խան Շեյխունի դեպքի կապակցությամբ զեկույցի հիմքում ընկած է ահաբեկիչներից ստացած տեղեկությունը»:

ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Վլադիմիր Սաֆրոնովը հայտարարել է.«ՄԱԿ-ի և քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ կոմիտեի զեկույցում բազմաթիվ հակասություններ կան»:

Ռուս դիվանագետն ԱԽ-ի նիստում ասել է .«Համատեղ կոմիտեի ներկայացրած զեկույցը չպետք է լինի հավանականությունների ու եզրակացությունների հիմքը»:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին ասել է.«Ալ-Նոսրա ճակատն է այդ անհիմն զեկույցը պատրաստել և Թուրքիայի համար ուղարկել»:

ԱՄՆ-ի ղեկավարած ահաբեկիչներին աջակցող կողմը մեծ ջանքեր է գործադրում Խան Շեյխունի դեպքը Սիրիայի կառավարությանը վերագրելու համար: Դա մեղադրանք է , որը բազմիցս հերքվել է Դամասկոսի կառավարության կողմից: