Դոնալդ Թրամփը կոչով դիմել է ԿԺԴՀ-ի իշխանություններին
https://parstoday.ir/hy/news/world-i75874-Դոնալդ_Թրամփը_կոչով_դիմել_է_ԿԺԴՀ_ի_իշխանություններին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները չպետք է թերագնահատեն ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 14:19 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը կոչով դիմել է ԿԺԴՀ-ի իշխանություններին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները չպետք է թերագնահատեն ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը: Գրում է Russian.rt.com-ը:

NBS հեռուստաընկերության փոխանցմամբ` Թրամփը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Հարավային Կորեայի խորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում: «Այսօր ես խոսում եմ ոչ միայն մեր երկրների անունից (ԱՄՆ, Հարավային Կորեա), այլ նաև բոլոր քաղաքակիրթ երկրների անունից, երբ Հյուսիսին ասում եմ, որ չպետք է թերագնահատել և փորձել մեզ: Մենք կպաշտպանենք մեր ընդհանուր անվտանգությունը, ընդհանուր բարգավաճումը և սուրբ ազատությունը», - հայտարարել է Թրամփը: Ավելի վաղ Հյուիսիային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն հայտարարել էր, որ Թրամփի խոսքերն այն մասին, որ Վաշինգթոնը կոչնչացնի ԿԺԴՀ-ն, իրեն շան հաչոց են հիշեցնում:

Ankakh.com