Մոգերինի. ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելն անհնար է
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն չորեքշաբթի օրն ընդգծել է. «Հրթիռային ու տարածաշրջանային հարցերը միջուկային համաձայնության մեջ ներառված չեն և ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելն անհնարին է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին չորեքշաբթի երեկոյան Բրյուսելում հայտարարել է. «Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, հնարավոր է պահպանել Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը»:
«ՀԳՀԾ-ն պիտի պահպանվի հենց այնպես որ կա»,-հայտարարել է Մոգերինին, ընդգծելով, որ ոչ-միջուկային հարցերն, այդ թվում հրթիռային ծրագիրը, որոնց շուրջ Իրանի հետ տարաձայնություններ գոյություն ունեն, պիտի քննարկվեն առանձին:
«ԻԻՀ-ն չափազանց լավ համագործակցություն է ցուցաբերում ԱԷՄԳ-ի հետ»,-հայտարարել է Մոգերինին:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս ընդգծեց. «ՀԳՀԾ-ի մեջ ոչ-միջուկային հարցերի ներառումը սխալ քայլ է»:
Վերջին շաբաթների ընթացքում ամերիկացիները հայտարարում են, թե ՀԳՀԾ-ն միայն ԻԻՀ-ի շահերն է ապահովում: ԱՄՆ-ն այդպիսով փորձում է կամ փոփոխություններ մտցնել ՀԳՀԾ-ի կետերում և կամ այն լիովին չեղարկել: Այդ նպատակով ամերիկացիները փորձում են ՀԳՀԾ-ի մեջ ներառել ոչ-միջուկային հարցեր, այդ թվում՝ Իրանի հրթիռային ծրագիրը: