ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ.«Իրանի դեմ շրջափակումներն ավելացնելու ենք»
https://parstoday.ir/hy/news/world-i75893-ԱՄՆ_ֆինանսների_նախարարի_տեղակալ._Իրանի_դեմ_շրջափակումներն_ավելացնելու_ենք
Ահաբեկչության ու ֆինանսական տեղեկատվության հարցերով ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է նոր շրջփակումներ սահմանել Իրանի դեմ: Նա հավաստել է.«Այդ քայլն իրականացնելու համար ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2017 07:56 Asia/Tehran
  • ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ.«Իրանի դեմ շրջափակումներն ավելացնելու ենք»

Ահաբեկչության ու ֆինանսական տեղեկատվության հարցերով ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է նոր շրջփակումներ սահմանել Իրանի դեմ: Նա հավաստել է.«Այդ քայլն իրականացնելու համար ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները»:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ֆինանսական կոմիտեի լսումների նիստի ընթացքում Սիգալ Մենդլքերը Իրանի պահակազորին, որ մեծ դերակատարություն է ունեցել Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ պայքարում, մեղադրել է տարածաշրջանում ավերիչ քայլերի գործադրման մեջ:

ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալը շեշտել է.«Վաշինգտոնը առավել քայլեր պետք է ձեռնարկի Իրանի պահակազորի դեմ»:

Հոկտեմբերի 13-ին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, Թրամփը հայտարարեց, որ Թեհրանը աջակցում է ահաբեկիչներին ու ԻԻՀ պահակազորին ներառեց շրջափակումների ցուցակի մեջ: