ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ.«Իրանի դեմ շրջափակումներն ավելացնելու ենք»
Ահաբեկչության ու ֆինանսական տեղեկատվության հարցերով ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալը հայտարարել է, որ Վաշինգտոնը ձգտում է նոր շրջփակումներ սահմանել Իրանի դեմ: Նա հավաստել է.«Այդ քայլն իրականացնելու համար ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները»:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ֆինանսական կոմիտեի լսումների նիստի ընթացքում Սիգալ Մենդլքերը Իրանի պահակազորին, որ մեծ դերակատարություն է ունեցել Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ պայքարում, մեղադրել է տարածաշրջանում ավերիչ քայլերի գործադրման մեջ:
ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալը շեշտել է.«Վաշինգտոնը առավել քայլեր պետք է ձեռնարկի Իրանի պահակազորի դեմ»:
Հոկտեմբերի 13-ին, Իրանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, Թրամփը հայտարարեց, որ Թեհրանը աջակցում է ահաբեկիչներին ու ԻԻՀ պահակազորին ներառեց շրջափակումների ցուցակի մեջ: