Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են ԵՄ¬ից դուրս գալու ստույգ ժամանակը
Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենսդրորեն կձեւակերպի Եվրամիությունից երկրի դուրս գալու ստույգ ժամանակը:
Նոյեմբերի 9ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Brexitի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Եվրամիությունից թագավորությունը դուրս կգա 2019 թվականի մարտի 29ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00ին կամ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ 00:00ին: Այդ ժամկետը հայտնի Էր նաեւ ավելի վաղ. Լոնդոնը պլանավորել Էր ԵՄն լքել Brexitի գործարկումից ուղիղ երկու տարի անց: Այժմ կառավարությունը որոշել Է ուղղում մտցնել օրենսդրության մեջ՝ ստույգ ժամանակի նշմամբ: «Մենք լսել ենք հասարակայնության ներկայացուցիչներին եւ խորհրդարանի անդամներին եւ կատարել ենք այս ճշգրտումը, որպեսզի վերացնենք ամեն կարգի շփոթություն ձեւակերպումներում», մեջբերում Է անում գործակալությունը Դեւիսի հայտատարությունից, հաղորդել Է ՏԱՍՍը:
Armenpress.am